Դեֆո. «Ինտերը» հիանալի թիմ է

Դեֆո. «Ինտերը» հիանալի թիմ է

«Տոտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն խոսել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի «Ինտերի» հետ խաղի մասին:

«Բարդ խաղ կլինի, որովհետև «Ինտերը» հիանալի թիմ է: Նրանք հաղթել են այն ամենն, ինչ հնարավոր է հաղթել: Նախորդ խաղի հետ համեմատած, նրանք նոր կազմ ունեն, սակայն դա ոչ մի նշանակություն չունի. նրանք ամեն դեպքում ուժեղ են:

Իտալական թիմերը միշտ էլ յուրահատուկ և գրագետ ֆուտբոլ են խաղում: Սակայն Վիլաշ-Բոաշը ևս անգերազանցելի է իր ընտրած մարտավարությամբ, և նա գիտի`ինչ է սպասվում հակառակորդին»,-ասել է Դեֆոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում