Ռոնալդո. «Ռեալը» փակեց Ֆերգյուսոնի բերանը

Ռոնալդո. «Ռեալը» փակեց Ֆերգյուսոնի բերանը

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոն, ով ժամանակին հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալի» կազմում, խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 փուլում մադրիդցիների` «Ման. Յունայթեդի»  հանդեպ տոնած հաղթանակի մասին: 

Հիշեցնենք, որ երբ այդ խաղից առաջ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին խնդրել էին համեմատել Ռոնալդուին Ռոնալդոյի հետ, նա վերջինիս անվանել էր` ծեր և գիրուկ:

««Ռեալը» ինձ համար փակեց Ֆերգյուսոնի բերանը` հաղթելով նրա թիմին: Դրա հետ մեկտեղ ես հարգում եմ նրա կարծիքը այնպես, ինչպես ցանկացած այլ մարդու կարծիքը. չէ՞ որ ոչ բոլորն են ինձ լավագույններից լավագույնը համարում:

Բայց ես շատ եմ ցավում, որ շոտլանդացին իմ հասցեին այդպես անպարկեշտ է արտահայտվել: Նրա կարգի մարդու համար դա շատ տգեղ էր»,-ասել է Ռոնալդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում