Էդերսոն. Գերմանացիները երբեք չեն հանձնվում

Էդերսոն. Գերմանացիները երբեք չեն հանձնվում

«Լացիոյի» կիսապաշտպան Էդերսոնը, ով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին արտագնա խաղում գրավեց «Շտուտգարտի» դարպասը և օգնեց իր թիմին հաղթել, կարծում է, որ  դեռ վաղ է ուրախանալու համար:

«Կարծում եմ` այսօր թիմը շատ լավ խաղաց` և´ առջևի գծում, և´ պաշտպանությունում: Լիովին արժանի էինք այս հաղթանակին: Սա հաջորդ փուլ անցնելու համար մեծ քայլ էր, սակայն բոլորը գիտեն` գերմանացինրը երբեք չեն հանձնվում: Այդ իսկ պատճառով նույն կերպ պետք է խաղանք նաև պատասխան խաղում»,-ասել է Էդերսոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում