«Վալենսիան» կորցնում է Ժոաո Պերեյրային

«Վալենսիան» կորցնում է Ժոաո Պերեյրային

«Չղջիկները» հերթական ֆուտբոլիստին են կորցնում, որը հանդես էր գալիս պաշտպանության գծում:

Հանգստյան օրերին «Վալենսիան» կհանդիպի «Ատլետիկին»: Հայտնի է, որ Բիլբաոյում իրենց թիմին չեն կարողանա օգնել Ադել Ռամին և Ռիկարդու Կոշտան, երկու ֆուտբոլիստներն էլ մկանային ցավեր են զգում: 

Հիմա էլ պարզ դարձավ, որ ծնկի վնասվածք է ստացել պաշտպանական գծի մյուս ֆուտբոլիստը՝ Ժոաո Պերեյրան: Մոտակա օրերին պարզ կդառնա, թե ինչքան ժամանակ բաց կթողնի ֆուտբոլիստը:

Այս մրցաշրջանում 29-ամյա խաղացողը Պրեմիերայում անցկացրել է 19 հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում