Championat.com. Օզբիլիսը կարող է հանգիստ խղճով տոնել ծնունդը

Championat.com. Օզբիլիսը կարող է հանգիստ խղճով տոնել ծնունդը

Ռուսական հեղինակավոր championat.com կայքը, անդրադառնալով Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի «Վոլգա»-«Կուբան» հանդիպմանը (0:2), բարձր է գնահատել Արազ Օզբիլիս խաղը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ Օզբիլիսը խփեց իր առաջին «գարնանային» գոլը: Մարկոսից փոխանցում ստանալով` նա հուժկու հարված կատարեց, իսկ 23-ամյակի համար ավելի լավ նվեր, Օզբիլիսը չէր էլ կարող երազել: Արազը դրանով չհանգսատացավ. 71 րոպեին նա իրացրեց տուգանային հարված և գնդակը դարպասաձողից 20-30 սմ շեղությամբ ընթացավ: Կարելի է հնագիստ խղճով տոնել տարեդարձը»,-գրել է կայքի վերլուծաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում