«Դեպորտիվոն» «Բարսելոնայի» հետ կխաղա առանց լավագույն հարձակվողի

«Դեպորտիվոն» «Բարսելոնայի» հետ կխաղա առանց լավագույն հարձակվողի

Մարտի 9-ին Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Դեպորտիվոն» կխաղա «Բարսելոնայի» հետ՝ առանց լավագույն հարձակվող Իվան Ռիկիի: 32-ամյա ֆուտբոլիստը դեռ չի առողջացել: Վերջինս այս առաջնությունում 9 գոլի հեղինակ է դարձել:

Հիշեցնենք, որ «Դեպորտիվո»-«Բարսելոնա» խաղը կկայանա մարտի 9-ին՝ ժամը 23:00 -ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում