Գանգրահեր-Style. 3 hայտնի գանգրահեր ֆուտբոլիստները
08/03/2013 22:00
Նմանատիպ
Sportstyle բաժնում այս անգամ որոշել ենք ներկայացնել երեք հայտնի գանգրահեր ֆուտբոլիստների:
Գանգրահերների ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» փորձառու պաշտպան Կարլես Պույոլը. դժվար թե գտնվի մեկն, ով Պույոլին այլ սանրվածքով կպատկերացնի: Պույոլը երկար գանգուրներով ֆուտբոլիստներից թերևս ամենահայտնին է: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ անգամ փողի դիմաց չի կտրի իր մազերը:
Բրազիլիայի հավաքականի պաշտպան և «Չելսիի» խաղացող Դավիդ Լուիսը մինչև մազերը կտրելը հայտնի էր իր «խոպոպներով», սակայն «Սուոնսի» –«Չելսի» խաղում պարտությունից հետո նա կտրեց իր մազերը: Այդ գործը ֆուտբոլիստը վստահեց մորը:
Երրորդ «խոպոպիկը» արգենտինացի ֆուտբոլիստ Ֆաբրիսիո Կոլոչչինին է: Ի տարբերություն Դավիդ Լուիսի նա դեռ չի պատրաստվում հրաժարվել իր երկար մազերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում