Yerevan
17
+29°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ռոուրա. Ես հերո՞ս եմ… պարզապես կատարում եմ իմ աշխատանքը

Ռոուրա. Ես հերո՞ս եմ… պարզապես կատարում եմ իմ աշխատանքը

«Բարսելոնայի» երկորդ մարզիչ Խորդի Ռոուրան, ով այժմ Տիտո Վիլանովայի բացակայությամբ պայմանավորված գլխավորում է կատոլանական ակումբը, խոսել է թիմում տիրող մթնոլորտից:

«Ես հերո՞ս եմ..ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարում: Սա իմ պարտականությունն է: Մարդկանց մեծամասնությունն ինձ աջակցում է, որովհետև մենք շարունակում ենք Տիտո Վիլանովայի աշխատանքը: Հույս ունենք, որ նա շուտ կվերադառնա: Խաղից խաղ կփորձենք առաջ ընթանալ. շաբաթ կփորձենք հաղթել «Դեպորտիվոյին», որպեսզի «Միլանի» հետ խաղից առաջ վստահություն ձեռք բերենք:

Մրցակիցը հանգստանալու համար մեկ օր ավելի ունի, սակայն հույս ունեմ, որ դա չի ազդի խաղի արդյունքի վրա»,-ասել է Ռոուրան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում