Աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլիստները

Աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլիստները

Աշխարհի ամենահարուստների անունները միշտ էլ մեծ հետաքրքրություն են վայելում շատերիս կողմից: Ներկայացնում ենք աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլիստներին:

10-րդ հորիզոնականում «Լիվերպուլի» խորհրդանիշ դարձած Սթիվեն Ջերարդն է: Անգլիացի կիսապաշտպանը տարեկան վաստակում է 15 000 000$

9. Զլատան Իբրաիմովիչը իր` ակումբները փոխելու և լավ վարձատրություն պահանջելու բնավորության շնորհիվ ավելացնում է տարեկան եկամուտը- 16 000 000$

8. «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին հայտնի է ոչ միայն իր ֆուտբոլային որակներով, կնամոլությամբ, այլև փողերով: Անգլիացին ևս տարեկան վաստակում է 16 000 000$

7. «Չելսիի» մեկ այլ ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդի տարեկան եկամուտը կազմում է 17 000 000$

6. Որքան շատանում են Մեսսիի «Ոսկե գնդակները», այնքան ավելանում է տարեկան եկամուտը Լեոնել Մեսսին անցյալ տարվա դրությամբ տարեկան ունի 20 000 000$ եկամուտ

5. Ֆրանսիացի Թիերի Անրին, թեպետ այևս շատ մեծ հեղինակություն չի վայելում, սակայն դա նրան չի խանգարում տարեկան վաստակել 24 000 000$
4. Լավագույն քառյակը բացում է բրազիլացի Ռոնալդինյոն` տարեկան 25 000 000$ եկամուտով
3. Մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստ Կական ևս տարեկան ստանում 25 000 000$ եկամուտ

2. «Ռեալի» առաջատարը այս սանդղակում առաջատար չէ, սակայն կրկին մեծ գումարներ է վաստակում. Կրիշտիանու Ռոնալդու՝ տարեկան 30 000 000$

1. Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստն այս Դևիդ Բեքհեմն է: Նա տարեկան 40 000 000$ եկամուտ ունի:

Նկատենք, որ հատկապես վերջին երկու ֆուտբոլիստների դեպքում եկամուտի մեծ մասը տարբեր ապրանքանիշների գովազդային հոլովակներում նկարահանվելուց է գալիս:

Տվյալները` Forbes-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում