«Յուվենտուսը» Նանիի համար պատրաստ է վճարել 25 մլն եվրո

«Յուվենտուսը» Նանիի համար պատրաստ է վճարել 25 մլն եվրո

«Յուվենտուսի» ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Լուիշ Նանիի ծառայություններով: Նանիի տեղափոխության մասին խոսում էին դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ խաղում ֆուտբոլիստի հեռացումն ավելի կարող է նպաստել դրան:

Football Italia-ն գրում է, որ «Յուվենտուսը» պորտուգալացու համար պատրաստ է վճարել 25 մլն եվրո:

Նշենք, որ այս մրցաշրջանում Նանին մասնակցել է Պրեմիեր լիգայի ընդամենը 10 խաղի, ընդ որում` ոչ միշտ է եղել մեկնարկային կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում