Ֆեդերերը նպատակադրվել է հաղթել Ինդիան-Ուելսում

Ֆեդերերը նպատակադրվել է հաղթել Ինդիան-Ուելսում

Շվեյցարացի թենիսիստը մեծ ցանկություն ունի  իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հաղթել Ինդիան-Ուելսի մրցաշարում: Այս առիթով Ռոջեր Ֆեդերերն ասել է.

«Կարծում եմ` լավ խաղ եմ ցուցադրել Ավստրալիայում և Ռոտերդամում, բայց վերջնական արդյունքից ես դժգոհ էի: Գիտեի` կարող էի ավելին անել: Ինձ դուր է գալիս իմ խաղաոճը և, բնականաբար, ես շատ եմ ցանկանում հաղթել Ինդիան-Ուելսում»,-թենիսիստի խոսքերը մեջբերել է Tennis.com-ը:

Նշենք, որ Ֆեդերենն այժմ մրցաշարի գործող չեմպիոնն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում