«Ջենոա»-«Միլան»` 0:2 (տեսանյութ)

«Ջենոա»-«Միլան»` 0:2 (տեսանյութ)

«Ջենոա»-«Միլան» խաղով մեկնարկեց Իտալիայի առաջնության 28-րդ տուրը: «Միլանի» ֆուտբոլիստներին հաջողվեց «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպումից առաջ թիմում հաղթական մթնոլորտ ստեղծել:

Հանդիպման 22-րդ րոպեին հաշիվը բացեց Պացցինին, իսկ 60-րդ րոպեին վնասվածքից նոր ապաքինված Մարիո Բալոտելլին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: «Ջենոա»-«Միլան»` 0:2:

Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 51 միավոր և շարունակում է ընթնալ երկրորդ հորիզոնականում: «Ջենոան» 26 միավորով մնաց 17-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում