Արազ Օզբիլիսն այսօր դարձավ 23 տարեկան
09/03/2013 01:59
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» տաղանդավոր ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսն այսօր տոնում է ծննդյան 23-րդ ամյակը:
Ծնունդով Օզբիլիսը Թուրքիայից է: 1990-ականերին նրա ընտանիքը Թուրքիայից տեղափոխվել է Հոլանդիա, որտեղից էլ Արազը սկսել է իր ֆուտբոլային ուղին: 8 տարեկանից Օզբիլիսը հանդես եկել «Այաքսի» նախ մանկապատանեկան, ապա երիտասարդական և հիմնական թիմերում, և միայն անցյալ տարի մշտական խաղաժամանակ ստանալու նպատակով հայազգի ֆուտբոլիստը տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբան»:
allSport.am_-ի աշխատակազմը շնորհավորում Արազին ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով բազում հաղթանակներ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահամններից դուրս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում