Տևեսը կմասնակցի «Բարնսլի» դեմ խաղին

Տևեսը կմասնակցի «Բարնսլի» դեմ խաղին

Կարլոս Տևեսը, չնայած ոստիկանական քաշքշուքներին, կմասնակցի Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի «Բարնսլի» դեմ խաղին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը ձերբակալվել և տուգանվել էր առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Այս առիթով ակումբի ղեկավարությունը ոչ մի մեկնաբանություն չի տվել:

Կարլոսը, երեկ մասնակցել է թիմի մարզմանը և ընդգրկվել հայտացուցակում: Անգլիական մամուլը գրում է, որ Սերխիո Ագուերոյի բացակայության պայմաններում, Տևեսն, ամենայն հավանականությամբ, կլինի մեկնարկային կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում