«ՊՍԺ»-ն կփորձի ձեռք բերել Ռունիին, Ռոնալդուին և Մոուրինյոյին

«ՊՍԺ»-ն կփորձի ձեռք բերել Ռունիին, Ռոնալդուին և Մոուրինյոյին

Այս ամռանը փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է հերթական աղմկահարույց ձեռքբերումները կատարել: Այս շաբաթ անգլիական մամուլը բազմիցս գրեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեմ չէ վաճառել Ուեյն Ռունիին: Չնայած սըր Ալեքսը հերքեց այդ լուրերը, իտալական  La Gazzetta dello sport-ը գրում է` ամռանը անգլիացուն կփորձի գնել «ՊՍԺ»-ն:

Փարիզյան ակումբը պատրաստ է ոչ միայն մեծ գումարներ առաջարկել Ռունիի տրանսֆերի համար, այլև վերջինս բարձր աշխատավարձ ապահովել:

Դրա հետ մեկտեղ պարեբարականը գրում է, որ չի բացառվում Կարլո Անչելոտին թողնի իր պաշտոնը և նրան փոխարինի Ժոզե Մոուրինյոն: Մոուրինյոյի հետ միասին «ՊՍԺ»-ի ղեկավարությունը մտադիր է «Պարկ դե Պրենս» բերել նաև Կրիշտիանու Ռոնալդուին: Սակայն այս տարբերակը կքննվի, Անչելոտիի ձախողման դեպքում:

Իտալական լրատվամիջոցը հավելում է, եթե այս ամենը հաջողվի փարիզյան ակումբին, ապա թիմում ավելորդ կլինի Զլատան Իբրահիմովիչի դերակատարությունը: Վերջինս կարող է դառնալ այս ձեռքբերումների համար «փոխանակման միջոց» կամ էլ նրա կվաճառեն իտալական որևէ թիմի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում