Գերմանիայի առաջնություն 25-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնություն 25-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Բավարիան» սեփական հարկի տակ հաղթեց «Ֆորտունային» 3:2 հաշվով: Հաղթական գոլի հեղինակը Ժերոմ Բոատենգն էր, ով գոլը խփեց 86-րդ րոպեին:

«Բորուսիան» զիջեց «Շալկե 04»-ին 1:2 հաշվով: Թիմի միակ գոլի հեղինակը Ռոբերտ Լեվանդովսկին էր:

«Բայերը» պարտվեց «Մայնցին» 0:1 հաշվով: Անդրեաս Իվանշիցը 11-մետրանոցի շնորհիվ դարձավ միակ գոլի հեղինակ:

«Վոլֆսբուրգը» «Ֆրայբուրգին» իր իսկ հարկի տակ ջախջախեց 5:2 հաշվով, իսկ «Հոֆֆենհայմը» 3:0 հաշվով հաղթեց «Գրոյտեր Ֆյուրտին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում