Վարդան Բիչախչյան. Խաղից գոհ եմ, գոլային պահերն էին քիչ
09/03/2013 21:15
Նմանատիպ
«Փյունիկի» հետ հանդիպումից հետո (0:1) «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը դժգոհել է գոլային պահերի չիրացումից:
«Այսօրվա մեր խաղից գոհ եմ, սակայն գոլային պահերը քիչ էին: Առաջին կեսում ունեցանք մի քանի լավ հնարավորություն, սակայն չիրացրինք: 11 մետրանոցի չիրացումից հետո տղաների մոտ նկատվում էր տրամադրության անկում: Այստեղ էլ աշխատեց ֆուտբոլի չգրված օրենքը` չես խփում դու, խփում են քեզ»,-մարզչի խոսքերը մեջբերել է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում