Հայնկես. «Ֆորտունան» գովասանքի է արժանի
10/03/2013 11:13
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է «Ֆորտունայի» հետ խաղի մասին` 3:2.
-Այսօրվա խաղը ևս մեկ անգամ ապացուցեց, որ խաղը մինչև սուլիչի հնչելը չեն հաղթում:
Առաջին խաղակեսում իմ թիմը պասիվ էր, սովորականի պես չէր հարձակվում: Ամեն դեպքում մենք ցույց տվեինք մեր խաղամակարդակն ու հաղթեցինք, թեև դա հեշտ չէր: «Ֆորտունան» գովասանքի է արժանի, նրանք կարողացածի չափ բարդացրին մեր կյանքը դաշտում:
Չեմպիոնության շնորհավորանքներ այնքան ժամանակ չեմ ընդունի, քանի դեռ նվազագույն հնարավորություն կա պարտվելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում