Ջենսոն Բատտոնը ցանկանում է կարիերան ավարտել «Մակլարենում»
10/03/2013 14:00
Նմանատիպ
«Մակլարենի» ավտոարշավորդ Ջենսոն Բատտոնը The Guardian-ի հետ զրույցում ասել է, որ իրեն շատ լավ է զգում անգլիական ակումբում, ցանկանում է հասնել նոր հաջողությունների և հույս ունի այստեղ էլ ավարտել կարիերան:
«Թիմում ինձ զգում եմ այնպես, ինչպես տանը: Ցանկանում եմ այստեղ էլ ավարտել կարիերաս: Ես չեմ ասում, որ դա շուտ տեղի կունենա. դեռ չեմ մտածում հեռանալու մասին: Դրա համար պատճառներ էլ չկան:
Որոշ մարդիկ հեռացան «Մակլարենից», որովհետև նոր մարտահրավերներ էին ցանկանում կամ որևէ բան չէր բավարարում: Իսկ ես ցանկանում եմ այս թիմում մեծ հաջողությունների հասնել: Կփորձեմ թիմին օգնել նոր տիտղոսներ նվաճել և ոչ միայն այս, այլև հաջորդ տարիներին»,-ասել է Բատտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում