Ալվեշ. Իսպանիայի առաջնությունում հաղթելն ավելի բարդ է, քան Չեմպիոնների լիգայում
Նմանատիպ
Մի քանի օրից «Բարսելոնան» սեփական հարկի տակ պետք է հաղթի «Միլանին», եթե ցանկանում է շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ առաջին խաղում կատալոնացիները պարտվել են 2:0 հաշվով և եթե չկարողանան երկու խաղերի արդյունքով դուրս գալ 1/4 եզրափակիչ, ապա նրանց միակ տիտղոսն այս մրցաշրջանում կլինի Լա Լիգայի չեմպիոնությունը: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսեզրափակչում նրանք ճանապարհը զիջեցին Մադրիդի «Ռեալին»:
Եվ ահա «Բարսելոնայի» պատպան Դանի Ալվեշը ստեղծված իրադրության վերաբերյալ իր ուրույն մեկնաբանությունն է տվել:
«Կարծում եմ` առաջնությունում հաղթելն առավել բարդ է: Եվ այս մրցանակն ավելի կարևոր է, քանի որ հաղթողը որոշվում է 38 խաղերի արդյունքներով: Չեմպիոնի կոչումը ֆուտբոլիստի համար մեծ նշանակություն ունի: Յուրաքանչյուր մրցաշար իր գինն ունի, և խոսելով Չեմպիոնների լիգայի մասին` չպետք է թերագնահատել ազգային առաջնությունը»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում