«Կրասնոդարի» նախագահ. Չգիտեմ` ինչ խնդրեմ «Սպարտակի» երկրպագուներին Յուրայի համար

«Կրասնոդարի» նախագահ. Չգիտեմ` ինչ խնդրեմ «Սպարտակի» երկրպագուներին Յուրայի համար

«Կրասնոդարի» նախագահ և սեփականատեր Սերգեյ Գալիցկիյը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը «Սպարտակի» կազմում: Հիշեցնենք, որ «Կրասնոդարից» «Սպարտակ» տեղափոխված  հայ ֆուտբոլիստը առաջին իսկ պաշտոնական խաղում հեթ-տրիկ ձևակերպեց և ապահովեց իր թիմի հաղթանակը: Խաղից հետո «Կրասնոդարի» նախագահը twitter-ի իր էջում գրել է.

«Անգամ չգիտեմ` ինչ խնդրեմ «Սպարտակի» երկրպագուներին Յուրայի համար: Հույս ունեմ, կոռեկտ կերկպագեն, երբ մեզ մոտ գան: Իսկ Յուրան հիասքանչ Է.. Ուրախ ենք նրա համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում