Յուրա Մովսիսյանը` յուրատեսակ ռեկորդի հեղինակ
10/03/2013 16:04
Նմանատիպ
«Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանն առաջին ֆուտբոլիստն է մոսկովյան ակումբի պատմության մեջ, ով իր պաշտոնական նորամուտի խաղում դառնում է հեթ-տրիկի հեղինակ: Այս մասին հաղորդում է championat.com-ը:
Նշենք, որ քիչ առաջ ավարտված «Սպարտակ»-«Թերեք» խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը:
Հիշեցնենք` Յուրա Մովսիսյանը մինչ «Սպարտակ» տեղափոխվելու հանդես էր գալիս մեկ այլ ռուսական ակումբում` «Կրասնոդարում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում