Դավիթ Մանոյանին շուտով կրկին կտեսնենք խաղադաշտում
10/03/2013 16:13
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և Փյունիկի» 22-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանն արդեն վերադարձել է Գերմանիայից, ուր օրերս մեկնել էր բուժզննման:
Երևանի ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ապաքինումը նախատեսվածից արագ էր ընթանում: Գերմանիայում բուժզննումը ցույց է տվել, որ Դավիթն արդեն կարող է մարզվել ընդհանուր խմբում` լրիվ ծանրաբեռնվածությամբ և շուտով կվերադառնա խաղադաշտ:
«Բժիշկը նշեց, որ ամեն ինչ լավ է ընթանում: Կարծում եմ` առաջիկա խաղին արդեն կկարողանամ դաշտ դուրս գալ»,-«Փյունիկի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Մանոյանը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը մինչ օրս շարունակում էր ապաքինվել դեկտեմբերին ծնկի վիրահատության ենթարկվելուց հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում