Մովսիսյան. Չեմ առանձնացնի 3 գոլերից որևէ մեկը
10/03/2013 16:28
Նմանատիպ
«Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանն արդեն խոսել է լրագրողների հետ ու մեկնաբանել Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Թերեքի» նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք` Յուրան 3 անգամ գրավեց մրցակցի դարպասը (3։1).
-Կարիերայիս առաջին հեթ-տրիկն է: Թիմի բոլոր ֆուտբոլիստները գնդակի վրա թողեցին իրենց գրությունները և որպես հիշատակ նվիրեցին ինձ: Չեմ առանձնացնի 3 գոլերից որևէ մեկը։ Բոլորն էլ տարբեր ստացվեցին, և դրանցից յուրաքանչյուրն ինձ յուրովի դուր եկավ։ Մի խոսքով, հիանալի խաղ ստացվեց:
Թիմակիցներս էլ լավ աշխատեցին, նրանց ևս պետք է գովել: Եթե նրանք չօգնեին, 3 գնդակ հաստատ չէի խփի: Մենք ամբողջ թիմով հաղթեցինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում