Լովչև. Մովսիսյանն ինձ հիշեցրեց Վելլիտոնին

Լովչև. Մովսիսյանն ինձ հիշեցրեց Վելլիտոնին

Յուրա Մովսիսյանի` «Սպարտակի» կազմում փայլուն մեկնարկի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաև հայտնի ռուս ֆուտբոլային փորձագետ Եվգենիյ Լովչևը:

«Մովսիսյանն ինձ հիշեցրեց նախկին Վելլիտոնին: «Սպարտակն» այդ ժամանակ երկար խաղարկում էր գնդակը խաղադաշտի կենտրոնում, իսկ հետո կտրուկ փոխանցում էր կատարում առջևի գիծ, և բրազիլացին առաջ էր մղվում: Այստեղ Մովսիսյանը ևս մղվում է առաջ, սակայն դրությունը մի փոքր այլ է. սա ինձ հիշեցնում էր Գավրիլովի պատմությանը «Սպարտակում»` Բեսկովի օրոք:

Կոնստանտին Իվանովիչն ասում էր Յուրային` երբ գրոհում է մրցակիցդ, գտիր այն հատվածը, որտեղ դու կարող ես գնդակ ստանալ և գրոհ սկսել: Եվ հիմա Մովսիսյանն այդպես էլ վարվում է, պաշտպանները դարպասապահի հետ արագ հասկացան դա: Հայ ֆուտբոլիստն առաջ է ընթանում առաջին իսկ հնարավորություն դեպքում. ողջ ընթացքում կենտրոնացած է դարպասին:

Եվ ամեն դեպքում  Մովսիսյանը տարբերվում է բրազիլացուց. տեսեք` չէ՞ որ նա գոլերը խփեց տարբեր դիրքերից` հեռավոր հարված, տուգանային և կտրուկ անցումից հետո»,-փորձագետի խոսքերը մեջբերել է Советский спорт-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում