Կոնտե. «Կատանիան» կազմակերպված թիմ է

Կոնտե. «Կատանիան» կազմակերպված թիմ է

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է  իր թիմի` «Կատանիայի» հանդեպ տարած հաղթանակը:

-Մենք պետք է այս հանդիպումը ամեն գնով հաղթեինք: Մրցակցին հաջովեց մեզ պայքար առաջարկել՝ ամբողջ խաղի ընթացքում սուր և վտանգավոր հակագրոհների շնորհիվ: Ընդհանուր առմամբ «Կատանիան» կազմակերպված թիմ է, բայց ես կցանկանայի առանձնացնել Գոմեսի և Կաստրոյի խաղը,-ասել է Կոնտեն:

-Վերջին ժամանակներս «Յուվենտուսը» մեծ աճ է գրանցում: Նախորդ մրցաշրջանում մեր թիմի երկրպագուները կուրախանային նաև Ա սերիայում երրորդ արդյունքով, բայց այժմ մենք ֆավորիտներն ենք: Ես չեմ խոսի Չեմպիոնական պայքարում թիմի հետագայի անելիքների և  հնարավորությունների մասին: Մենք ամեն խաղին կնախապատրաստվենք մեծ ուժերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում