SER. Մոուրինյոն ասել է, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Ռեալից»

SER. Մոուրինյոն ասել է, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Ռեալից»

Իսպանական լրատվամիջոցներն այժմ մեկը մյուսի ետևից գրում են, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «արքայական» ակումբից: Ամեն ինչ սկսվել է SER ռադիոկայանի լրագրող Խոսե Ռամոն դե լա Մորենայի հետևյալ հայտարարությունից.

«Ես ցանկանում եմ կրկնել այն, ինչ հայտարարել եմ ավելի վաղ. Մոուրինյոն և ակումբի նախագահը եկել են համաձայնության, և պորտուգալացին կլքի «Ռեալը»: Ամեն ինչ կախված է թիմի գրանցած արդյունքերից: Պարզապես նրանցից ոչ ոք չի կարողանում այս մասին բարձրաձայնել: Իսպանիայի առաջնությանը մնացել է 11 խաղ և նույնքան էլ մնացել է Մոուրինյոյին:

Նրա և Պերեսի միջև համաձայնությունը հաստատվել է հունվարին, այդ իսկ պատճառով էլ Մոուրինյոն չի մտածում նոր մրցաշրջանին նախապատրաստվելու մասին: Նրան չեն ասել, որ «Ռեալը» խաղալու է Չինաստանում, որովհետև դա չի էլ հետաքրքրում մարզչին:

Ամեն դեպքում  մնացած ժամանակահատվածում թիմում կգործեն նրա կանոնները: «Սելտայի» հետ խաղից հետո Մոուրինյոյին խնդրեցին խոսել կոնկրետ այս թեմայով, ինչին նա պատասխանեց` «ինձ մնացել է երկուսուկես ամիս, դրանից հետ արեք ինչ ուզում եք: Իսկ մինչ այդ թելադրելու եմ ես»»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում