Ջակկերինի. Հուսով եմ իմ գոլը կորոշի Սկուդետոյի հաղթողին

Ջակկերինի. Հուսով եմ իմ գոլը կորոշի Սկուդետոյի հաղթողին

Թուրինյան «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Էմանուելե Ջակկերինին, որը «Կատանիայի» դարպասն ուղարկեց այդ խաղի միակ հաղթական գնդակը, հույս ունի, որ իր գոլը կօգնի տիրանալ Սկուդետոյին:

«Յուվենտուսի» հաղթանակը հնարավորություն տվեց առաջ պոկվել 2-րդ տեղում ընթացող «Նապոլիից» 10 միավորով:

– Չգիտեմ, կօգնի արդյոք իմ գոլը նվաճել Սկուդետոն, սակայն ես երջանիկ կլինեմ,- ասել է Ջակկերինին:

Ներկա պահին այդ գոլը շատ կարևոր էր, մենք առաջ անցանք «Նապոլիից» 10 միավորով:

Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ, որ պատրաստ լինեմ հանգստայն օրերին կայանալիք խաղերին: Ու՞մ եմ նվիրում այս գոլը, Ինձ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում