«Շալկեին» չի անհանգստացնում Հունտելարի բացակայությունը

«Շալկեին» չի անհանգստացնում Հունտելարի բացակայությունը

«Շալկե-04»-ի գլխավոր մարզիչ Յենս Կելլերը հայտարարել է, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Գալաթասարայի» հետ պատասխան խաղից առաջ  կկարողանա Կլաս-Յան Հունտելարին փոխարինող գտնել: Հիշեցնենք` վերջինս վնասվածք է ստացել:

«Վատ է, որ Հունտելարը չի խաղալու, սակայն պետք չէ բողոքել ճակատագրից: Մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ մենք մնացել ենք առանց առաջատար ֆուտբոլիստների և արդեն սովորել ենք «գլուխ հանել»:

Չպետք է սպասել «Գալաթասարայի» գրոհներին. նրանք հզոր հարձակման գիծ ունեն, սակայն մենք դարպասների մոտ չենք մնալու»,-ասել է Կելլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում