NBA. Իրվինգը վնասվածք է ստացել
11/03/2013 23:36
Նմանատիպ
«Կլիվլենդի» պաշտպանը կրկին որոշ ժամանակով չի կարողանա օգնել իր թիմին: «Տորոնտոյի» հետ խաղի ժամանակ Կայրի Իրվինգն անհաջող ընկել է և ստացել մեջքի վնասվածք:
Բասկետբոլիստի առողջական վիճակի մասին առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն բժշկական հետազոտությունից հետո, սակայն արդեն այժմ ենթադրելի է` Իրվինգը որոշ ժամանակ հաստատ կբացակայի:
Հավելենք` Կայրի Իրվինգը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում (NBA) 49 խաղի է մասնակցել և միջինը վաստակել է 23.0 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում