Իսպանական հսկաների պայքարում հաղթեց «Ռեալը». «Ռեալ»-«Բարսա»` 50.7%-49.3%

Իսպանական հսկաների պայքարում հաղթեց «Ռեալը». «Ռեալ»-«Բարսա»` 50.7%-49.3%

Ուղիղ մեկ շաբաթ առաջ allSport.am կայքն իսպանական ֆուտբոլի սիրահարների համար յուրահատուկ քվեարկություն կազմակերպեց: Երկրպագուներին հնարավորություն ընձեռնվեց ընտրելու Լա Լիգայի երկու գերակումբներից ուժեղագույնին (ըստ իրենց կարծիքի): Հաղթող թիմի երկրպագուների համար խոստացել էինք առանձնահատուկ մրցանակ’ կայքի background-ը (ֆոնը) կզարդարվի իրենց սիրելի թիմի գերբով’ մեկ շաբաթ ժամկետով:

Եվ ահա 7 օր տևած քվեարկության արդյունքում առավել ակտիվ գտնվեցին Մադրիդի «Ռեալի» երկրպագուները: «Արքայական» ակումբի օգտին իր ձայնը տվել է քվեարկությանը մասնակցած է անձանց 50,7 %, իսկ «Բարսելոնայի» օգտին գրանցվել է ձայների 49,3 %: Շնորհավորում ենք մադրիդիստներին այս հաղթանակի կապակցությամբ և առաջարկում’ վաղը ժամը 14:00-ից 1 շաբաթ վայելել իրենց նվերը’ կայքի գլխավոր էջի background-ը զարդարված կլինի «Ռեալի» գերբով:

Հավելենք’ քվեարկության առավել մանրամասն տվյալները ևս կհրապարակվեն 14:00-ին, իսկ նախնական արդյունքներին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Սպասեք նոր անակնկալների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում