Ռոբին վան Պերսիի և Բուխրայի սիրո պատմությունը

Ռոբին վան Պերսիի և Բուխրայի սիրո պատմությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին և Բուխրան, ով ծագումով Մարոկկոյից է, ծանոթ էին դեռ պատանեկությունից: Նրանք հարևաններ են եղել, իսկ իրենց հարաբերությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Ռոբինը 19 տարեկան էր: Բուխրան սովորում էր համալասարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Երկու տարի անց՝ 2004 թվականի մարտի 31-ին նրանք ամուսնացան Ռոտերդամում, իսկ 3 ամիս անց տեղափոխվեցին Լոնդոն, որտեղ և սկսվեց ֆուտբոլիստի կարիերան «Արսենալում»:

Զույգն ունի երկու երեխա: Որդին’ Շակիլը, ծնվեց 2006 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ աղջիկը՝ Դինա Լայլան՝ 2009-ին:
Բամբասանքներ էին պտտվում, որ վան Պերսին կնոջ ազդեցության տակ իսլամ է ընդունել: Մինչև այսօր էլ ֆուտբոլիստը ոչ հաստատում է, ոչ էլ ժխտում:
«Կրոնը նուրբ հարց է, և դրա մասին բարձրաձայն խոսելը ճիշտ չէ: Ես հավատում եմ Աստծուն և վերջ»,-ասել է ֆուտբոլիստը հարցազրույցներից մեկի ժամանակ:
Այս բամբասանքներն առիթ են տալիս թիմակիցներին նոր մականուն մտածել ֆուտբոլիստի համար՝ մարրոկան: Ի դեպ՝ ֆուտբոլիստին դուր է գալիս այդ մականունը:

Ընտանիքը միշտ աջակցում և ոգեշնչում է ֆուտբոլիստին: Ֆուտբոլիստի տան պատերից մեկը զարդարում են ֆուտբոլային նկարները, մյուս պատի վրա «Արսենալի» շապիկն է’ վրան իր երեխայի ձեռագրով գրված «հայրիկ»: Մարադոնայի նկարները, տարբեր ակումբների շապիկները նույնպես անպակաս են տան ինտերիերից:

Թվում է, թե Ռոբինի ընտանեկան կյանքը հաջող ընթացք է ունեցել, սակայն մի՛ շտապեք: Ամուսնությունից 4 տարի անց ֆուտբոլիստը մերկապարուհու պատճառով 2 շաբաթ անցկացնում է Հոլանդիայի բանտերից մեկում: Բուխրայի համար բարեբախտաբար, ամեն ինչ հարթվում է: Ռոբինն ու Բուխրան նույնպես իրար հասկանում են, քանի որ սերը վեր էր ամեն ինչից:

«Մենք թքած ունենք հասարակության կարծիքի վրա: Ռոբինը սխալ է եղել, բայց ես ներել եմ նրան: Այդ դեպքից հետո մենք ավելի ենք ամրացրել մեր հարաբերությունները: Դժվար թե կարողանամ նրա պես մեկին գտնել: Նա հասարակ մարդ է, իմ ամուսինը և երեխաներիս հայրը»,-ասել է Բուխրան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում