Գատուզոն ամռանը կավարտի կարիերան
12/03/2013 10:32
Նմանատիպ
Ջենարո Գատուզոն, ով հիմա հանդես է գալիս շվեյցարական «Սիոնե» ակումբում, մտադիր է ամռանը ավարտել ֆուտբոլիստի կարիերան և մտածել մարզչականի մասին:
– Ես կարծում եմ, որ սա իմ վերջին մրցաշրջանն է, հունիսին կոշիկներս կկախեմ մեխից և կսկսեմ նոր կարիերա,- ասել է Գատուզոն,-զգում եմ, որ կարող եմ մարզիչ լինել: Ինձ համեմատում են Անտոնիո Կոնտեի հետ և դա ինձ դուր է գալիս: Ուզում եմ այնպիսի փառքի հասնել, ինչպես Կոնտեն: Մենք շատ նման ենք, երկուսս էլ աշխատել ենք Լիպպիի և Անչելոտիի հետ, նրանք իմ ուսուցիչներն են եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում