Մինասյան. Վստահ էի, որ Յուրան կհարմարվի «Սպարտակին»

Մինասյան. Վստահ էի, որ Յուրան կհարմարվի «Սպարտակին»

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին.

-Մովսիսյանի պոտենցիալը հաշվի առնելով վստահ էի, որ «Սպարտակի» կազմում կհարմարվի: Հուսով եմ, որ նա այսպես էլ կշարունակի: Թիմը նրա համար նոր է, բայց նա արդեն երրորդ տարին է, որ խաղում է Ռուսաստանի առաջնությունում: Դրա համար էլ մրցակիցները նրան լավ ծանոթ են: 

Աստված տա, որ առաջին հաջողությունից հետո Յուրան գլխապտույտ չունենա: Հույսս նրա պրոֆեսիոնալիզմի վրա է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում