«Բարսելոնան» զիջեց «Ռեալին» չնչին տարբերությամբ

«Բարսելոնան» զիջեց «Ռեալին» չնչին տարբերությամբ

Ինչպես և խոստացել էինք, ներկայացնում ենք allSport.am-ում անցկացրած քվեարկության վերջնական արդյունքները: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ տևած քվեարկության ժամանակ ֆուտբոլասերները պետք է ընտրեին իսպանական երկու գերակումբներից ուժեղագույնին (ըստ իրենց կարծիքի):

«Ռեալ»-«Բարսելոնա» հավիտենական պայքարին մասնակցել էր ընդհանուր 3744 հոգի: Նրանցից  1897-ը (50,7 %) իրենց ձայնը տվել էին «արքայական ակումբին»: Իսկ «կապտանռնագույնները» զիջել են շատ փոքր տարբերությամբ. «Բարսելոնայի» օգտին քվեարկել էր 1847 անձ (49,3 %):

Ներկայացնում ենք քվեարկության արդյունքներն ըստ օրերի.

Խոստացածի պես, կայքի գլխավոր էջի background-ը (ֆոնը) մեկ շաբաթով զարդարված կլինի «Ռեալի» գերբով: Մադրիդիստներ, վայելեք Ձեր մրցանակը:

Նշենք, որ կայքում այս շաբաթ ևս անցակցվում է քվեարկության` արդեն անգլիական ֆուտբոլի սիրահարների համար. «Մանչեսթեր Յունայթե՞դ», թե՞ «Չելսի» քվեարկությանը կարող եք մասնակցել ԱՅՍՏԵՂ: Հաղթող թիմի պատվին կայքի background-ը (ֆոնը) կզարդարվի այդ թիմի գերբով մեկ շաբաթ ժամկետով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում