Իգուայինը ընկերուհու հետ է միայն գրազի՞ պատճառով

Իգուայինը ընկերուհու հետ է միայն գրազի՞ պատճառով

Իսպանական սպորտային հաղորդումներից մեկի ժամանակ լրագրող Խոակին Պրատան պնդել է, որ Բելեն Էստեբանն ու Պիպիտա Իգուայինը միասին են ինչ-որ գրազի պատճառով: Այս մասին գրում է Elbalonrosa պարբերականը:

Սակայն երկուսն էլ ժխտել են այդ տեղեկությունը` միևնույն ժամանակ հերքելով սիրավեպի մասին լուրերը:

-Ես գրազի առարկա չեմ, այլ մարդ եմ,-ասել է Բելենը:

Զույգը շարունակում է մեղադրել լրագրողներին ապատեղեկատվության համար, սակայն միասին ժամանակ անցկացնում և «ողողում» մամուլը իրենց լուսանկարներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում