«Ֆորմուլա 1»-ը փնտրում է կին ավտոարշավորդի
13/03/2013 17:16
Նմանատիպ
«Ֆորմուլա 1»-ի ղեկավար Բերնի Էկլստոունը Bild-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ արդեն երկար ժամանակ փնտրում է կին ավտոարշավորդի, ով կկարողանա մրցակցել տղամարդկանց հետ:
-ԱՄՆ-ում մեծ հեղինակություն է վայելում տեղացի ավտոարշավորդուհի Դանիկա Պատրիկը: Նա հիանալի մասնակցություն է ցուցաբերում NASCAR-ի արշավներին: Իսկ ե՞րբ մենք կտեսնենք «Ֆորմուլա 1»-ի առաջին կին ավտոարշավորդին:
-Դանիկան կարող է մրցակցել «Ֆորմուլա 1»-ում: Նա դա ապացուցել է: Բոլոր այն կարծրատիպերը, որոնք վերաբերում էին ավտոարշավորդուհիներին, նրա շնորհիվ վերացան:
Քանի՞ տարեկան է նա…30՞: Գուցե, այս տարիքում նաև այլևս չցանկանա մասնակցել «Ֆորմուլա 1»-ին: Նա իր հայրենիքում սուպերաստղ է: Իսկ ես արդեն որերորդ տարին է մեր մրցաշարի համար կին եմ փնտրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում