Ռոնալդու. Ես հավատում եմ` «Ռեալը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում

Ռոնալդու. Ես հավատում եմ` «Ռեալը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» առաջատարը հավատում է, որ մրցաշրջանն իր թիմի համար հաջողությամբ է ավարտվելու:

««Ռեալը» պայքար է մղում երեք մրցաշարերում, ինչը նշանակում է` մենք կարող ենք տիտղոս նվաճել և ոչ միայն մեկը: Սակայն դրա համար անհրաժեշտ է ջանքեր չխնայել. թիմում բոլորը պատրաստ են դրան:

«Ռեալը» ինքնավստահություն ձեռք բերեց հատկապես «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» հանդեպ տոնած հաղթանակներից հետո: Մենք պատրաստ ենք խաղալ նույն ոգով: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հավատում եմ` մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգայում»,-պորտուգալացու խոսքերը մեջբերել է Football Espana-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում