Լևանդովսկին կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Լևանդովսկին կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողը պատրաստ է տեղափոխվել Օլդ Թրաֆֆորդ, բայց դրա համար հարկավոր է, որ «Յունայթեդի» ինչ որ մի հարձակվող հեռանա ակումբից:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը արդեն երկար ժամանակ է ինչ հետևում է հարձակվողին և համարվում է նրա տաղանդի երկրպագուն: Նախորդ ամռանը «Յունայթեդը» 17 մլն ֆունտ էր առաջարկել լեհի համար, սակայն մերժում ստացել գերմանական ակումբից:

Հարձակվող է ռեալ շանսեր ունի տեղափոխվել անգլիական ակումբ, սակայն դրա համար հարկավոր է, որ «Յունայթեդի» հարձակվողներից մեկը հեռանա ակումբից: Դեռ համար մեկ տարբերակը Ուեյն Ռունին է, որին անգլիական մամուլը համառորեն ուղարկում է «ՊՍԺ»: Սակայն Ֆերգյուսոնը արդեն հերքել է Ռունիի մասին լուրերը:

Լևանդովսկուն իր թիմի կազմում ցանկանում է տեսնել նաև «Բավարիան», սակայն Լևանդովսկին չի ցանկանում կոտրել «Բորուսիայի» երկրպագուների սիրտը և հանդես գալ նրանց թշնամիների կազմում: Դրա հետ մեկտեղ Լևանդովսկին ցանկություն է հայտնել իր ուժերը փորձել ԱՊԼ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում