«Ռեալը» պատրաստ է Մոուրինյոյին 10 մլն ֆունտ փոխհատուցում վճարել
14/03/2013 18:05
Նմանատիպ
Daily Mail-ը հաղորդում է, որ մարտի վերջին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպելու են և քննարկեն պորտուգալացի մասնագետի հետագա անելիքները:
«Արքայական» ակումբի ղեկավարությունն արդեն պատրաստել է 10 մլն ֆուտն` Մոուրինյոյին վճարելու համար, քանի որ ըստ կողմերի միջև կնքած պայմանագրի` եթե Մոուրինյոյին հեռացնեն աշխատանքից նախքան պայմանագրի լրանալը (2016 թվականը), ապա պետք է փոխհատուցում վճարեն:
Daily Mail-ը գրում է նաև, որ Ժոզե Մոուրինյոյի գործունեությանը համակ ուշադրությամբ հետևում են «ՊՍԺ»-ի, «Մանչեսթեր Սիթիի», «Ինտերի» և «Չելսիի» ղեկավարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում