Բեյլը կտրուկ մերժել է և’ «Ռեալին», և’ «Բարսելոնային»
14/03/2013 21:46
Նմանատիպ
Punto Pelota-ն հաղորդում է, որ Գարեթ Բեյլի ներկայացուցչի և «Ռեալի» ղեկավարության հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Դրա պատճառը, ըստ աղբյուրի, Բեյլի մոտ` Մադրիդ տեղափոխվելու ցանկության բացակայությունն է:
Բացի այդ Բեյլը մերժել է իսպանական մյուս գրանդին` «Բարսելոնային»: «Տոտենհեմի» առաջատարը կատալոնական ակումբին մերժելը բացատրում է հետևյալ ձևով` կատալոնացիները բավարար հարգանք չեն ցուցաբերել իր ներկայացուցչի և լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լեվիի հանդեպ:
Վերջինս համաձայն է Գարեթ Բեյլի աշխատավարձը բարձրացնել շաբաթական 140 հազար ֆունտ, միայն թե ֆուտբոլիստը չլքի «Տոտենհեմը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում