ՖԱՖ-ի կոչը` հայ երկրպագուներին
Նմանատիպ
Առաջին հայակական ճակատի ներկայացուցիչները հայ երկրպագուներին դիմում են հետևյալ կոճով.
«Մարտի 26-ին “Հանրապետական” մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: Երթը կընթանա Օպերա – Թումանյան փողոց – Հյուսիսային պողոտա – Հանրապետության հրապարակ – Վերնիսաժ – Վարդան Մամիկոնյանի արձան – Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով:
Հավաքվում ենք ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակին կից’ Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ:
Երթը կսկսվի ժամը 18:30 -ին և կավարտվի 19:00-ին ,,Հանրապետական” մարզադաշտում:
Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի’ կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:
Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:
Խաղի սկիզբը’ 20:00-ին»:
Հարգանքներով’ ՖԱՖ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում