«Ման. Յունայթեդը» կրկին կփորձի գնել Դուգլաս Կոստային

«Ման. Յունայթեդը» կրկին կփորձի գնել Դուգլաս Կոստային

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հետաքրքրված էր Կոստայի ծառայություններով, երբ վերջինս հանդես էր գալիս դեռևս «Գրեմիոյում»: «Կարմիր սատանաների» գործակալ Ջոն Թոուլմինը խորհուրդ էր տվել սըր Ալեքս Ֆերգյուսոնին գնել Կոստային` որպես Գիգզին և Սկոուլզին փոխարինող: Թեպետ «Յունայթեդն» այդ ժամանակ պատրաստ էր վճարել  20 մլն երո, գործարքը չիրականացավ: 

Եվ այսօր մամուլում կրկին լուրեր են շրջանառվում, որ «Ման. Յունայթեդը» պատրաստվում է ուղղել սխալը և գնել «Շախտյորի» առաջատար ֆուտբոլիստներից մեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում