Գվարդիոլան և Իբրահիմովիչը գուցե հանդիպեն «Բավարիայում»
15/03/2013 09:59
Նմանատիպ
Գերմանական ԶԼՄ-ների հավաստմամբ «Բավարիան» հետաքրքրված է «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով: Ըստ լուրերի «Բավարիան» 20 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի համար: Եթե այդպես լինի, ապա Մյունխենի ակումբում կհանդիպեն թիմի ապագա մարզիչ Պեպ Գվարդիոլան և Իբրահիմովիչը: Պետք է նշել, որ հարցազրույցներից մեկում վերջինս չի բացառել, որ Փարիզի ակումբը վերջինը չի լինի իր կարիերայում: Հիշեցնենք, որ Պեպը և Զլատանն արդեն միասին աշխատելու փորձ ունեն «Բարսայում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում