Նեդվեդ. «Բավարիան» ամենաանհարմար մրցակիցներից մեկն է
15/03/2013 17:13
Նմանատիպ
«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ սպորտային տնօրեն Պավել Նեդվեդն իր կարծիքն է արտահայտել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում սպասվելիք «Յուվենտուս»-«Բավարիայի» խաղի վերաբերյալ:
«Բարդ կլիներ դիմակայել 1/4 եզրափակիչ դուրս եկած ցանկացած թիմի: Այս փուլում հեշտ խաղեր չեն կարող լինել: Ամեն դեպքում` մեզ բաժին հասավ ամենաանհարմար մրցակիցներից մեկը:
«Բավարիան» ուժեղագույն ակումբ է` Չեմպիոնների լիգայում հանդես գալու մեծ փորձով, դրա համար էլ ես ակնկալում եմ իրար արժանի մրցակիցների գրավիչ պայքար»,-ասել է Նեդվեդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում