Միխալ Բիլեկ. Հայաստանի ազգային հավաքականը ապացուցել է իր հզորությունը
Նմանատիպ
Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը Mediamax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Չեխիա առաջիկա խաղին` գնահատելով մեր հավաքականի հնարավորությունները:
«Մարտի 22-ին, սեփական հարկի տակ ընդունելու ենք Դանիայի ազգային ընտրանուն, որից հետո մարտի 26-ին արտագնա խաղում հանդիպելու ենք Հայաստանի հավաքականի հետ: Ամեն ինչ կախված է Դանիայի հավաքականի խաղի արդյունքից եւ դրա արդյունքում ստեղծված տրամադրություններից:
Առաջիկա երկու հանդիպումներում վաստակած ցանկացած միավոր չափազանց կարեւոր է լինելու: Մեր գլխավոր նպատակն է հաղթահարել ընտրական փուլի արգելքը եւ մասնակցել 2014 թվականի աշխարհի առաջնությանը:
Հայաստանի ազգային հավաքականն ուժեղ թիմ է: Նա ապացուցել է իր հզորությունը՝ ընտրական նախորդ փուլում վստահ հաղթանակ տանելով Սլովակիայի թիմի նկատմամբ: Հատկապես սեփական հարկի տակ հանդիպումներում Հայաստանի հավաքականը նշանակալի արդյունքների է հասնում»,-ասել է Բիլեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում