Ֆերգյուսոնն «արդարանում» է. Ես ինքնագրեր էի բաժանում և չնկատեցի Բենիտեսին
15/03/2013 18:19
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը վերջապես արձագանքում է իր հասցեին հնչող «մեղադրանքներին»: Հիշեցնենք` Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ման. Յունայթեդ»-«Չելսի» խաղից հետո «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը հայտարարեց` Ֆերգյուսոնը միտումնավոր չի սեղմել իր ձեռքը:
«Այն մեղադրանքները, իբրև ես միտումնավոր չեմ սեղմել Բենիտեսի ձեռքը, անհեթհեթություն ե: Ինչու՞ հանկարծ պետք է նման բան անեի. դա հիմարություն է:
Ես ինքնագրեր էի բաժանում և պարզապես չեմ նկատել Բենիտեսին: Թե ինչու է նա նման հայտարարություններ արել, չգիտեմ: Եթե Բենիտեսն իրոք ցանկանում էր սեղմել իմ ձեռքը, թող մոտենար ինձ»,-ասել է սըր Ալեքսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում