«ՊՍԺ»-ն երբեք Ռունիի հետ բնակցություններ չի վարել
15/03/2013 18:29
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ փարիզյան ակումբը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու համար ոչ մի բանակցություններ էլ չի վարել: Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, իբր Ռունիի համար «ՊՍԺ»-ն պատրաստ է վճարել 46 մլն եվրո:
«Վերջին շրջանում «ՊՍԺ»-ն դարձել է այնպիսի ակումբ, որը կարող է իրեն թույլ տալ գնել ցանկացած ֆուտբոլիստի: Մենք երբեք Ռունիի տեղափոխության վերաբերյալ բանակցություններ չենք վարել: Իսկ ինչ վերաբերում է այս ֆուտբոլիստի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքին, ապա ես նրան համարում եմ աշխարհում լավագույններից մեկը»,-ասել է Լեոնարդոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում