Թուրք զույգը որդուն կոչել է Մեսսիի անունով
15/03/2013 21:14
Նմանատիպ
Երեքշաբթի՝ «Բարսելոնա»-«Միլան» խաղի օրը, Թուքիայում ծնվել է Ալի Ամուտ Մեսսին: Թուրք զույգը երեխային կոչել է արգենտինացի ֆուտբոլիստ Մեսսիի անունով: Երեխայի հայրը ամուսնությունից առաջ ինքն իրեն խոսք է տվել, որ տղա ունենալու դեպքում նրան կկնքի իր սիրած ֆուտբոլիստի անունով: Իսկ ինչ վերաբերում է տղայի մորը, նա անմիջապես համաձայնել է:
Նկարում հենց փոքրիկ Մեսսին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում