Դել Բոսկե. Տորրեսի անկայունությունը նրան դուրս թողեց խմբից
16/03/2013 12:08
Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պարզաբանել է, թե ինչու Ֆրանսիայի և Ֆինլանդիայի հետ խաղերի համար «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսին չի հայտավորել.
-Վերջին ժամանակներում Տորրեսը պարբերաբար հավաքական էր հրավիրվում: Սակայն հիմա մեզ չի թվում, որ նա լիովին պատրաստ է: Դրա համար էլ նրան չենք վերցնի մեզ հետ:
Մեզ շատ է անհանգստացնում խաղացողների, հատկապես առաջատարների անկայունությունը: Ֆերնանդոյի անկայունությունը պատճառ դարձավ, որ այս անգամ նա թիմում չլինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում